Ռուսաստանի Պետդուման հայտարարել է Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի լեգիտիմության եւ այդ չճանաչված հանրապետության բնակչության կամքը հաշվի առնելու պատրաստակամության մասին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Պետդուման երեկվա նիստում որպես հիմք է ընդունել «Մերձդնեստրում 2006թ. սեպտեմբերի 17-ի հանրաքվեի արդյունքների մասին» հայտարարությունը, որում ասված է, որ «Պետդուման գտնում է, որ ՌԴ-ն պետք է իր քաղաքականությունը կառուցի՝ հաշվի առնելով Մերձդնեստրի ժողովրդի ազատ կամարտահայտումը»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը արտահայտվել էր Մերձդնեստրի անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: