Ռուսական պատասխան

06/10/2006

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են, որ Մոսկվայում բացահայտվել է մի հանցավոր խմբավորում, որը կազմված էր Վրաստանից եկածներից: Խումբը զբաղվել է պատվերով սպանություններով, դրամաշորթությամբ եւ խարդախությամբ: Խմբի անդամներն ապօրինաբար տիրացել են մոսկվացիների բնակարաններին, ֆիզիկապես վերացրել են տանտերերին, այնուհետեւ բնակարանները վերաձեւակերպել են ուրիշի անունով: Հետաքննությունը բացահայտել է խմբավորման իրականացրած յոթ սպանություն: Խմբի ավելի քան 20 անդամներից 16-ը ձերբակալված են: