Գնացել են կանխելու

06/10/2006

Նախօրեին Փարիզ է ժամանել թուրքական խորհրդարանական պատվիրակություն, որի նպատակն է լոբբիստական ջանքերով փորձել կանխել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեական հանցանք ճանաչող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից: «Turkish Press»-ի փոխանցմամբ՝ թուրք խորհրդարանականներն այցի ընթացքում ջանալու են ֆրանսիացի գործընկերներին համոզել՝ մերժել սոցիալիստական կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը, ըստ նրանց, ընդունվելու դեպքում վնաս կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին: