Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:30-ի սահմաններում «Արմենիա» հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ մասում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված երիտասարդ: Մինչեւ վիրաբուժական միջամտության կատարումը վերջինս մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժողը Պռոշյան ավանի բնակիչ, 1989թ. ծնված Հրաչյա Գալստյանն է: Պարզվել է, որ Պռոշյան ավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հ. Գալստյանին մարմնական վնասվածքներ է պատճառել Դ. Խ. Գալստյանը, որը ներկայացել է ոստիկանության Եղվարդի բաժին: