Հայր ու որդի՝ Նոբելյան մրցանակակիր

06/10/2006

Երեկ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել ամերիկացի գիտնական Ռոջեր Քորնբերգն, ում հայրը եւս Նոբելյան մրցանակակիր է: Մրցանակը Քորնբերգին շնորհվել է բջիջների գենետիկ ինֆորմացիայի պատճենման մեխանիզմն ուսումնասիրելու համար: Նրա հայրը՝ Արթուր Քորնբերգը, 1959թ. Նոբելյան մրցանակ է ստացել բժշկագիտության բնագավառում՝ նույնպես գենետիկայի ոլորտում կատարած հետազոտությունների համար: Դրամական պարգեւն այս տարի կազմում է 1 միլիոն 100 հազար դոլար: