Վաչե Գաբրիելյան, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ
«Դրամի արժեքավորումը կայունացնելու համար Կենտրոնական բանկը որոշակի ֆինանսական կորուստների է գնացել: Անցյալ տարի ԿԲ-ն հաշվեկշիռը վնասով է փակել, այս տարի՝ նույնպես: Եվ այդ վնասն, ի վերջո, իր վրա է վերցնում պետությունը: Եթե մենք իրապես ավելի շատ արտարժույթ գնենք, գնաճի մակարդակն աճելու է: Հիմա գնաճն արդեն 6% է: Բայց միեւնույն ժամանակ ԿԲ-ն իր արժեթղթերով շրջանառությունից դրամ է քաշում, որպեսզի գնաճը շատ չբարձրանա»: