«Հրահանգ ենք տվել դոլարը մոռանալ»

04/10/2006

Խաչատուր Սուքիասյան, ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ
«Ես կարծում եմ, որ մեկ ամիս փոխարժեքն արդեն կարմիր գիծն անցել է: Հետեւողական տնտեսվարող սուբյեկտները տարբեր քաղաքականություն են իրականացնում՝ ինչ-որ կերպ ցանկանալով մեղմել դրամի արժեւորման խնդիրը: Օրինակ, կազմակերպություն կա, որ դեռեւս մեկ տարի առաջ ասել է, որ իր հետ ընդհանրապես դոլարով չխոսեն: Մենք շահեցինք՝ կազմակերպություններին մեկ տարի առաջ հրահանգ տալով դոլարը մոռանալ: Երբ արտահանում կա, եւ դրա դիմաց դոլար պետք է գա, մտածում ենք՝ ի՞նչ անենք այդ դոլարը, որ շատ չտուժվենք: Օրինակ, կարելի է սարքավորում ներմուծել»: