«Գնաճը շարունակվելու է»

04/10/2006

«Որքան էլ ներդրումային միջավայր ստեղծենք, եթե դրամական հոսք եղավ, գնաճը շարունակվելու է: Ճանապարհն արտադրողականության բարձրացումն է: Մրցակցությունը ասում է. «Եթե դու չմոդեռնիզացվես, դու կմեռնես»,- շեշտը դնելով արտադրողականության վրա` լուծում է առաջարկում ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը: Իսկ «ՏՈՍՊ» ԲԲԸ տնօրեն Սուրեն Բեկիրսկին չհամաձայնելով պրն Գաբրիելյանի հետ` կոպիտ օրինակ է բերում. «Ինչպե՞ս: Որպեսզի մարդը գնա արտասահման, նա պետք է ոտքի վրա կանգնած առողջ մարդ լինի, որ գնա խանութ, նոր հագուստ գնի, նոր տեսքով դուրս գա հասարակություն: Բայց եթե նա հիվանդ է ու նրան ուժեղագույն չափաբաժնով քիմիա են տալիս, ապա այդ քիմիան հիվանդ մարդուն հնարավորություն չի տալիս, որ մոդեռնիզացվի: Այդ մարդը նախ պետք է փորձի կայունանալ, չէ՞»: