Արժեթղթեր վաճառեք

04/10/2006

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դիմում է իշխանություններին.
«Իսկ ո՞վ ասաց, որ ԿԲ-ն կամ ինֆլյացիան պետք է կարգավորի, կամ փոխարժեքը: Ուրիշ քաղաքականություն էլ կա` դրանցից ոչ մեկը: Երբ որ ԿԲ-ին պետք էր արժեթղթերի շուկան վերցնել, գնաց խորհրդարան, մի ժամում այդ իրավունքը ստացավ: Ես չեմ հասկանում` ապահովագրությունն ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկինը լինի: Ես չեմ ընդունում դա: Հիմա էլ կարելի է կառավարության հետ մտնել ԱԺ, ասել` փոխվում են գերակայությունները, ժամանակները: Այնպես է ստացվում, որ մենք այս տարի կունենանք 1,5 մլրդ դոլարի տրանսֆերտներ, որոնք երկրին պրոբլեմ կբերեն, ոչ թե օգուտ: Պետք է լուծել գումարի տեղաբաշխման խնդիրը: Ստեղծեք ժողովրդական ձեռնարկություն, մարդկանց արժեթղթեր վաճառեք, հետաձգեք այդ պարտքը, հիմա հասարակության նկատմամբ այս հարվածը մեղմացրեք: Երկրորդ, կարող եք այս փողի մի մասով արտաքին պարտքը ժամանակից շուտ մարել: Այն դարձրեք ներքին պարտք: Ստեղծեք ներդրումային ֆոնդեր»: