Վաչե Գաբրիելյան
– Կարող եմ 100%-ով պնդել, որ Հայաստանում գների վիճակագրությունը ճշգրիտ է: Առկա սպառողական զամբյուղի պայմաններում Ազգային վիճակագրական ծառայությունը ճիշտ արձանագրում է գնաճը` առավելագույնը 0,2-0,3%-ի տարբերությամբ:
Հրանտ Բագրատյան
– Ազգային վիճակագրական ծառայության հիմնական պրոբլեմն այն է, որ նոր ծառայությունները շատ ուշ են մտնում զամբյուղի մեջ, դուրս եկած ապրանքներն ու ծառայությունները ուշ են հանվում: Արդյունքում հնարավոր է գնաճի մինչեւ 5%-ի խաղ: Պետք է լուրջ վերլուծություն անել սպառման ոլորտում առանձին ապրանքների տեսակարար կշռի վերաբերյալ: