Տիգրան Ջրբաշյան
«Ակնհայտ է, որ երկիրը կանգնած է լրջագույն պրոբլեմների առաջ: Ակնհայտ է, որ այս պրոբլեմները կապված են ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: Մինչեւ խաղի կանոնները հստակ չդրվեն եւ չկիրառվեն, այս երկիրը առաջ չի զարգանալու: Պետք է հասարակությունն ընկալի, որ եթե այսօր լուրջ բարեփոխումներ չիրականացնենք, 2-3 տարի հետո անկում ենք ունենալու»:
Թաթուլ Մանասերյան
– Այսքան տիտղոսավոր տնտեսագետներ ունենք: Որեւէ մեկի անունը տվեք, ով կհիմնավորի (պետական ապարատից դուրս գալուց հետո), թե որն է պետության տնտեսական կուրսը: Ես ցավով եմ արձանագրում, որ տնտեսագիտական միտքը Հայաստանում մահացել է:
Արշալույս Մարգարյան, տնտեսագետ
– Ինչպե՞ս է մահացել, եթե վերջերս գնել եմ տնտեսագիտական ձեր երկու գրքերը: