Էրդողանն ԱՄՆ-ում

03/10/2006

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ մեկնել է Նյու Յորք, որտեղ թուրքական միությունների հետ հանդիպումով կսկսի իր պաշտոնական այցն ԱՄՆ: Հոկտեմբերի 2-ին նրան Սպիտակ տանը կընդունի Ջորջ Բուշը: Նախատեսվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններից բացի, նրանք կքննարկեն նաեւ Կիպրոսին, Միջին Արեւելքին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Ըստ «Չիհանի», վաղը նախատեսված է Էրդողանի ելույթը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում՝ «Թուրքիայի ուղերձը հանուն գլոբալ խաղաղության եւ արդարության» խորագրով: