«Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ վերակենդանացման
բաժանմունքում յուրաքանչյուր հիվանդ երեք օրվա ընթացքում սպասարկվում է
անվճար, իսկ պետությունը վճարում է 80.000 դրամ, նախկինում վճարվող
60.000-ի փոխարեն: Բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի հավաստմամբ,
հիվանդանոցն ունի գրեթե 100%-անոց դեղորայքային ապահովվածություն եւ
հիվանդից կարող է պահանջվել միայն հազվադեպ օգտագործվող դեղամիջոցներ կամ
տվյալ պահին բաժանմունքում բացակայող դեղամիջոց: Երեք օրից ավելի
բաժանմունքում մնալու դեպքում՝ հիվանդը վճարում է «միջին» գումար, թե
ստույգ որքան, պարզել չհաջողվեց նաեւ այլ հիվանդանոցներից:
Մ. Վ.