Անվադողերը հարուցում են բրոնխիտ եւ ասթմա

06/05/2005

Վերջերս պարզվել է, որ ավտոմեքենայի անվադողերն էկոլոգիական տեսակետից
վտանգավոր են: Ռետինի մաշումից առաջացած փոշին լուրջ հիվանդությունների
պատճառ կարող է դառնալ: Առաջին հերթին այն վտանգ է սպառնում ալերգիայով ու
բրոնխիալ ասթմայով տառապող մարդկանց, ինչպես նաեւ առողջներին՝ մաշկային
ծածկույթներն ու աչքերի լորձաթաղանթներն ախտահարելով: Այս մասին
զգուշացնում են շվեդ եւ ամերիկացի մասնագետները: Ըստ նրանց կատարած
հաշվարկների, յուրաքանչյուր տարի Շվեդիայում, օրինակ, մթնոլորտ է
արտանետվում 100 հազար տոննա ռետինե փոշի: Իսկ Լոս-Անջելեսում՝ ամեն օր
մոտ 5 տոննա եւ դա այն դեպքում, երբ Լոս-Անջելեսը համարվում է էկոլոգիապես
մաքուր քաղաք: Շվեդ գիտնականները նաեւ սահմանել են, որ երկրի սովորական
քաղաքացին յուրաքանչյուր օր շնչում է վեց գրամ ռետինե փոշի, իսկ
ամերիկացին՝ տասներեք: Ռուսաստանում թիվը մոտ է քսանին:
Եթե նույնիսկ ռետինը չի շահագործվում, ապա այն արտադրում է չնչին
քանակությամբ քիմիական նյութերի մոտ 100 անվանում, որոնք ակտիվորեն
արտանետվում են ռետինի շահագործման ժամանակ եւ կազմում են քաղցկեղածին
քիմիական միացություններ: Ըստ որոշ հետազոտությունների, ռետինի փոշին
պարունակում է ավելի շատ քաղցկեղածին նյութեր, քան շարժիչի արտանետած
թունավոր գազերը:

Մ. Վ.