Փիս օրինակներին չի հետեւում

10/09/2006

ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը կհետեւի՞ իր գործընկերների օրինակին եւ կլքի՞ արդյոք «Արդարություն» դաշինքը: Երեկ այս հարցին ի պատասխան, Շ. Քոչարյանը հայտարարել է. «Ես անբարոյական օրինակներին չեմ հետեւում, եթե դուք նկատի ունեք կոնկրետ Վիկտոր Դալլաքյանին եւ Թաթուլ Մանասերյանին»: Փաստորեն, Շ. Քոչարյանը չհետեւեց իր գործընկերոջ՝ Հրանտ Խաչատրյանի հորդորին, թե Դալլաքյանի, ինչպես նաեւ` Մանասերյանի քայլը դատողը պետք է «պատմությունը» լինի: