Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին երեկ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 3 օս ոստիկան եւ 1 վրացի հատուկջոկատային սպա: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», Հարավային Օսիայում Վրաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատար Պաատա Բեդիանիշվիլին հայտնել է, որ միջադեպի հետեւանքով Վրաստանի ոստիկանության հատուկ ջոկատի եւս 2 սպաներ վիրավորվել են: Իսկ Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են, թե Ախալդաբա գյուղի մոտակայքում ոստիկանության պահակակետը գնդակոծվել է Վրաստանի հատուկ ջոկատայինների մեքենայից: Լարվածությունը Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ հատկապես սրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Օսիայում կրակ էր բացվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու ուղղաթիռի ուղղությամբ` ստիպելով, որ այն վայրէջք կատարի: