Քարտուղար են ընտրելու

10/09/2006

Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունենալու ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում ընդգրկված է կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարի հավակնորդներն են անդամ պետությունների արտգործնախարարները՝ Գելա Բեժուաշվիլին (Վրաստան), Էլմար Մամեդյարովը (Ադրբեջան), Բորիս Տարասյուկը (Ուկրաինա) եւ Նիկոլաե Դուդեուն (Մոլդովա):