Նույն ինքնաթիռը չեն նստում

10/09/2006

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ու տիկին Բերնադետ Շիրակը Հայաստան են ժամանելու նույն օրը, սակայն առանձին-առանձին` տարբեր ինքնաթիռներով եւ տարբեր ժամերի. 20 րոպե տարբերությամբ: Հետաքրքիրն այն է, որ նրանք Հայաստանից Ֆրանսիա են վերադառնալու դարձյալ առանձին-առանձին. այս անգամ, մեր տեղեկություններով, տարբերությունն ավելի քիչ է լինելու` մոտ 10 րոպե: Իսկ թե ինչո՞ւ են տեր եւ տիկին Շիրակները որոշել երկուսով միեւնույն ինքնաթիռը չնստել` անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ: Այս ֆոնին, սակայն, բավականին ուշագրավ է այն, որ Ժակ Շիրակն ու տիկին Բերնադետ Շիրակը Հայաստանում որոշել են միասին մնալ նույն հյուրանոցում: Մեր տեղեկություններով, նրանք մնալու են «Գոլդեն Փելեսում»: Հիշեցնենք, որ Ժակ Շիրակի պետական այցը նախատեսված է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը: