ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության հերթական խախտումը, եւ Հայաստանի պետական տարածքները տրվել են այլ երկրին: Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազաների զբաղեցրած տարածքների մասին է, որոնք 2001-2002թթ. հայ-ռուսական մեծ պայմանագրում կատարված փոփոխություններով անվերադարձ, անվարձահատույց, անժամկետ տրված են այլ երկրի՝ Ռուսաստանին: