Քննարկել են

10/09/2006

Մեր տեղեկություններով, ՀՀԿ քաղխորհրդում արդեն քննարկվում են 2007թ. ԱԺ ընտրությունների որոշ մանրամասներ: Մեր աղբյուրների հավաստմամբ, խորհուրդը քննարկել է անգամ այն հարցը, թե ով է լինելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետը: Նույն աղբյուրը նշում է, որ ՀՀԿ-ում որպես հավանական թեկնածու քննարկվել է Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հարցը, որին կարծես դեմ արտահայտվող չի եղել: Հիշեցնենք, որ 2003թ. ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Գալուստ Սահակյանն էր, ում այսօր առավել հետաքրքիր են ոչ թե 2007թ. խորհրդարանական, այլ հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրությունները, որին` չնայած ՀՀԿ խորհրդի կայացրած որոշմանը, մասնակցելու որոշում է կայացրել իր որդին` Արման Սահակյանը: