Հանդիպելու է

10/09/2006

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակը կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, նա արդեն համաձայնություն է տվել Լոնդոնում սեպտեմբերի 13-ին կայանալիք հանդիպմանը: Մամեդյարովը նաեւ նշել է, որ Հայաստանի ԱԳՆ Վարդան Օսկանյանի հետ իր հանդիպումը այդ ժամանակահատվածում կարող է եւ չկայանալ: Նա ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա ուղիները նախարարները համանախագահներից յուրաքանչյուրի հետ առանձին կքննարկեն: