Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի կոալիցիան հանդիպելու է իր վերադասին՝ Ռոբերտ Քոչարյանին: Մեր տեղեկություններով, կոալիցիան նախագահականում այս անգամ քննարկելու է թափուր մնացած ԱԺ փոխնախագահի պաշտոնի հարցը: Հիշեցնենք, որ այն դեռեւս չի գտել իր իրավահաջորդին այն բանից հետո, երբ Տիգրան Թորոսյանն ընտրվեց ԱԺ նախագահ: Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, ԱԺ-ն, որին մեկ տարուց էլ քիչ է մնացել աշխատելու, կմնա առանց փոխնախագահի, քանի որ միակ թեկնածուն՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, դարձյալ չի ցանկանում լինել ԱԺ փոխնախագահ: