Խաղաղության կրոն է

05/09/2006

Նախօրեին Ստամբուլում կայացած՝ Իսլամական համաժողով կազմակերպության «Հանուն երկխոսության եւ համագործակցության» երիտասարդական համաժողովի կենտրոնակայանի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «իսլամը խաղաղության եւ բարու կրոն է»: «Աշխարհի որոշ երկրներում ձեւավորվում է մահմեդականների բացասական կերպար: Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ իսլամը խաղաղության եւ բարու կրոն է,- ըստ day.az-ի, հայտարարել է Ալիեւը՝ հավելելով,- Նույնացնել իսլամն ու ահաբեկչությունը՝ սխալ է: Իսլամը բռնություն չի քարոզում, այն մարդասիրական գաղափարների պաշտպան է»: