Թեոդորը կգա Հայաստան

05/09/2006

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Աթանասիուի գլխավորած պատվիրակությունը: «Էրեբունի» օդանավակայանում պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենա ճեպազրույց զանգվածային լրատվամիջոցների հետ: Այցի ընթացքում սեպտեմբերի 7-ին հանդիպումներ են նախատեսվում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Սեպտեմբերի 7-ին ժամը 16:00-ին պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, ծաղկեպսակ կտեղադրի ցեղասպանության զոհերի հիշատակին: Սեպտեմբերի 8-ին «Էրեբունի» օդանավակայանում ռումինական պատվիրակության ղեկավարը կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: