Հավանություն է տվել

03/09/2006

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրերին: Ռազմակայանները Վրաստանից դուրս կբերվեն մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, այս տարի այդ նպատակով նախատեսված է հատկացնել մոտ 840 միլիոն ռուբլի (ավելի քան 30 միլիոն դոլար): Հիշեցնենք, որ ռազմական տեխնիկայի մի մասը տեղափոխվում է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայան: