Հումորով է վերաբերվում

03/09/2006

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հումորով է վերաբերվում մամուլի հրապարակումներին, թե Սոչիում Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել է իր թեկնածությունը` որպես Հայաստանի ապագա նախագահ: «Այդ խղճուկը, որ այդ տեղեկությունը գցել է մեյդան եւ հասարակությանը մոլորության մեջ է գցում, համարում է, որ ինքն աշխարհի հատուկ ծառայություններից էլ մեծ հնարավորություններ ունի եւ կարող է այդ մասին տեղեկություններ ունենալ: Ծիծաղելի է»: Պաշտպանության նախարարի կարծիքով` նման լուրեր տարածողների նպատակը մեկն է. «Այդ մարդիկ ուզում են լինել իշխանության վերին գագաթում: Ուզում են հասարակության վրա մեծ ազդեցություն ունենալ անազնիվ ճանապարհներով: Իշխանության վերին գագաթում լինելու ցանկությունը դատապարտելի չէ, մեթոդներն ու միջոցներն են դատապարտելի: Նամանավանդ, որ մեկ-մեկ այդ վերլուծությունները մարդիկ կատարում են անսթափ վիճակում»: