Մեր թղթակցի հետ զրույցում ՆԺ ղեկավար Արամ Կարապետյանն ասել է, թե ինքը ոչ մի կապ չունի «Մտավորականների ֆորումի»՝ որոշ պաշտոնյաների վերաբերյալ առաջիկայում հրապարակվելիք կոմպրոմատների հետ: Սակայն նշել է, թե ինքն էլ որոշ կոմպրոմատներ ունի, որոնք, ըստ նրա, նա կհրապարակի, երբ ժամանակը գա, եւ իրեն ստիպեն: Կարապետյանը խոստացել է նաեւ, որ կգա ժամանակը եւ ինքը կհրապարակի ընդդիմության եւ իշխանության այն ներկայացուցիչների անունները, ովքեր ռուսական իշխանությունների առաջ «չոքել-խնդրել են, որ նրանք իրենց վրա «ստավկա» դնեն»: