Ուռուցքաբանության կենտրոն Հայաստանում

28/08/2006

Երեկ Երեւանում ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանը հայտարարել է, թե մտադիր է ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն հիմնել Հայաստանում: Հանթսմանի գլխավորած կորպորացիան Սպիտակի երկրաշարժից հետո ծավալուն շինարարական աշխատանքներ է իրականացրել աղետի գոտում եւ նվիրաբերել ավելի քան 2 միլիոն դոլար: Ըստ ՀՀ Արտգործնախարարության տվյալների, աղետին հետեւած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքը 18 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժածներին: Երեկ Ջ. Հանթսմանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: