Լավ մարզավիճակում են

21/08/2006

Թեժ ամառը մոտենում է ավարտին, եւ քաղաքական գործիչները հերթով վերադառնում են հանգստավայրերից` թարմ ուժերով քաղաքական թեժ պայքարի մեջ մտնելու համար։ Իսկ այդ գործում լավ մարզավիճակն ամենեւին էլ երկրորդական չէ։ Արթուր Բաղդասարյանն, օրինակ, ուժերը վերականգնել է Բուլղարիայում, եւ, ականատեսների վկայությամբ, հաջողացրել է այդ ընթացքում մի

20-25 կիլոգրամով նիհարել։ Այսինքն` ստացել է այն տեսքը, որն ուներ մինչեւ ԱԺ նախագահ դառնալը։

Եվ հիմա, բնականաբար, պիտի ձգտի բոլորիս համոզել, որ ինքը ոչ թե նիհարել է, այլ հալումաշ է եղել ժողովրդի մասին գիշեր-ցերեկ մտածելուց։

Ամեն դեպքում` լավ նշան է։ Ուրեմն քաղաքական պայքարն իսկապես թեժ է լինելու։