ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս մի հարցազրույցում հայտարարել էր, թե ներքաղաքական զարգացումների համատեքստում անհրաժեշտության դեպքում ինքը կարող է եւ հրաժարական տալ: Մեր աղբյուրների հավաստմամբ` շատ հնարավոր է, որ ամառային իր արձակուրդն արտասահմանում անցկացնելուց հետո Դ. Հարությունյանը հրաժարական տա՝ համալրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Ըստ նույն աղբյուրների` ՀՀ արդարադատության նախարար է նշանակվելու ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Դ.Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը հերքեց նրա մամուլի նախկին քարտուղար Արա Սաղաթելյանը: Վերջինս նաեւ հերքեց այն լուրերը, թե ինքը կանոնակարգում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի եւ հասարակայնության հետ կապերը, ինչպես նաեւ` PR արշավը: