ԼՂՀ նախկին արտգործնախարար, ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ում առաջիկայում անհնար է հանրաքվե կազմակերպել: «Հանրաքվեի մասին խոսակցությունն այսօր պարզապես խոսակցություն է, որովհետեւ չունի որեւէ ձեւակերպված բովանդակություն: Ադրբեջանն ասում է, որ այդ հանրաքվեն օրինական չէ, քանի որ իրենց երկրում հանրաքվեի կարող է մասնակցել ողջ երկրի բնակչությունը, որպիսիք համարում են նաեւ Ղարաբաղի հայությանը: Արդեն ճանապարհը փակ է, ինչի՞ մասին կարող ենք խոսել»,- հայտարարեց պարոն Մելիքյանը: Բայց քանի որ այդ փաստն իշխանությունները ներկայացրին որպես իրենց ձեռքբերում, պարոն Մելիքյանն ասաց. «Ձեռքբերումը մի բանում է. միջազգային հանրությունն, ի վերջո, ընդունելի գտավ ԼՂ անկախությունը: Նրանք էլ պատրաստ են հանրաքվեի միջոցով ճանաչել ԼՂ անկախությունը, դա առաջընթաց քայլ է»: