Շոգը խեղդում է

21/08/2006

«Հանդիպումը հանգիստ էր, կառուցողական եւ արդյունավետ»,- «ԵՎՐԱԶԵՍ»-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ երեկ Սոչիում ասել է Ռոբերտ Քոչարյանը: «Ես կառաջարկեի ավելի հաճախ հենց ոչ ֆորմալ հանդիպումներ անցկացնել, որտեղ ամեն ինչ այսպես հանգիստ է: Բայց նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որպեսզի շոգն այսքան չխեղդի»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի` նշել է Ռ. Քոչարյանը, ինչին Վլադիմիր Պուտինը հակիրճ է պատասխանել՝ հաշվի կառնենք: Հանդիպման մասնակիցները ստորագրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ուզբեկստանի լիիրավ անդամակցության մասին որոշում: