ՀՀ ԿԲ խորհուրդը օգոստոսի 15-ի նիստում հաստատել է 2006-2007 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Կովկասի կենդանական աշխարհը» միջազգային ծրագրի շրջանակներում թողարկվող արծաթե հուշադրամների ուրվագծերը, 2006-2007 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակին նվիրված» ոսկե հուշադրամի ուրվագծերը, ինչպես նաեւ սահմանել է «Ինկասացիոն կազմակերպությունների եւ դրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի եւ այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման) հանձնման եւ պահպանման» կարգն ու պայմանները: Խորհրդի որոշմամբ, գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել «ԴԵՎԿՈ» ՍՊԸ-ին եւ «ՇԵՎՐԱՍ» ՍՊԸ-ին: