Ֆորդը հիվանդանոցում է

21/08/2006

ԱՄՆ նախկին նախագահ Ջերալդ Ֆորդը նախօրեին տեղափոխվել է Մինեսոթայի հիվանդանոց: Սակայն չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ պատճառով է նախագահը տարվել հիվանդանոց: BBC-ի հաղորդմամբ, 93-ամյա Ֆորդը վերջին ութ ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամն է բուժզննության ենթարկվում: