Օգոստոսի 9-ին Երեւանի կենտրոնում գտնվող իր սեփական բնակարանում գանգոսկրերի բազմաթիվ կոտրվածքներով հայտնաբերվել է ձեռնարկատեր, «Merci» բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանի դիակը: Նրա մարմինը գտնվել է մահճակալի վրա, ձեռքերն ու ոտքերը կապած վիճակում: Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ: