«Առաջատար» հարսնացուները

18/08/2006

«Ֆորբս» հանդեսը հրապարակել է աշխարհի 10 «առաջատար» հարսնացուների ցանկը: Ցուցակը գլխավորում է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի 24-ամյա դուստրը՝ Իվանկան: Վերջինս ավարտել է համալսարանն ու արդեն ունի իր սեփական բիզնեսը: Աշխարհի ամենափնտրվող 10 հարսնացուների ցուցակում երկրորդ եւ ութերորդ տեղերն են զբաղեցնում «Հիլթոն» հյուրանոցների համաշխարհային ցանցի հիմնադիր Քոնրադ Հիլթոնի ծոռնուհիները՝ Փերիսը եւ Նիքին: Փերիսն անցած տարի վաստակել է մոտ 7 միլիոն դոլար: Բաղձալի հարսնացուների ցուցակում է նաեւ ռուս միլիարդատեր Վասիլի Անիսիմովի 21-ամյա դուստրը՝ Աննան: Աշնանը, երբ Աննան կվերադառնա Նյու Յորքի համալսարան՝ ուսումը շարունակելու, նա կապրի 400 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում, որը նրա համար հայրը վերջերս գնել է 15 միլիոն դոլարով: