Մի հավատացեք ԿԲ-ին

08/08/2006

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը երեկ նորից կրկնեց իր այն խոսքերը, որ դոլարի արժեզրկումը կրում է արհեստական բնույթ։ «Գնում է էլեմենտար թալան»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դոլարի արժեզրկման հետագա չափը կախված է ընտրություններին նախապատրաստվող «տղաների ախորժակից»։ Տեղական արտադրողները դուրս են մղվում շուկայից, իսկ ներմուծողները ստանում են գերշահույթներ։ Ինչ վերաբերում է ԿԲ-ին, ապա, ըստ Աղաջանովի, այս կառույցը «սիրում է խաղալ ներմուծողների դաշտում»։ Այդ իսկ պատճառով տնտեսագետը լրագրողներին կոչ արեց չհավատալ ԿԲ-ի ոչ մի հայտարարության, այլ հավատալ վիճակագրությանը, որը 2006թ. առաջին կիսամյակի համար արձանագրել է արդյունաբերության անկում եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեծացում։