Ադրբեջանն է՞լ է համաձայն

02/08/2006

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «հիմնական այն տարրերը, որոնք մենք քննարկել ենք վերջին բանակցությունների ընթացքում, սկզբունքորեն մեզ ձեռք է տալիս այն համատեքստում, որ հիմնական այդ տարրերի էությունն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլ առ փուլ՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»: Միաժամանակ նշել է, թե համաշխարհային հանրության մոտ միանշանակ ընկալում կա, որ եթե խոսք է գնում միջազգային իրավունքի մասին, ապա տարածքային ամբողջականության գործոնը գերակայող է: Հիշեցնենք, որ հայկական կողմը՝ ի դեմս Վարդան Օսկանյանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է «շրջանակային համաձայնագրի» հիման վրա շարունակել հետագա բանակցությունները: Իսկ իշխանության մյուս ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, թե քանի որ Ադրբեջանը դեմ է այդ առաջարկություններին, նշանակում է, որ այն հօգուտ Հայաստանի է: Հետաքրքիր է, հիմա՞ ինչ են ասելու: