«Հարավային Օսիան, Աբխազիան եւ Մերձդնեստրը մոտ ժամանակներս կճանաչվեն»,- երեկ հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Վերջինս չի տվել ԼՂՀ անունը: Մոսկվայում հրավիրած ասուլիսում Կոկոյտին նաեւ ասել է, թե ռուս խաղաղապահները կմնան Աբխազիայում եւ Հարավային Օսիայում՝ մինչեւ «վերջնական կարգավորումը, այսինքն՝ մինչեւ այդ հանրապետությունների ճանաչումը»: «Մենք ՌԴ օգնությունն ենք ակնկալում ոչ թե զինված ուժերի առումով, այլ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխավորի»,- նշել է նա: