Երեկ լիբանանցիներն ազգովի սգում էին նախօրեին երկրի հյուսիսում գտնվող Քանա գյուղի բնակիչների մահը: Իսրայելյան ուժերի իրականացրած ռմբակոծության արդյունքում այդ գյուղում զոհվել է ավելի քան 55 մարդ, որոնցից 22-ը երեխաներ են եղել: Ողբերգությունից հետո Իսրայելը 48 ժամով դադարեցրել է ռմբակոծությունները: Երուսաղեմում գտնվող Կոնդոլիզա Ռայսը երեկ հույս է հայտնել, որ հրադադարը վերջ կդնի Իսրայելի եւ «Հըզբոլլահ» խմբավորման միջեւ 2 շաբաթ տեւած ռազմական գործողություններին: Կիրակի օրվա տվյալներով՝ Լիբանանում զոհվածների թիվը հասել է 750-ի: