Անդրադառնալով հակամարտության կարգավորման՝ Մեթյու Բրայզայի հրապարակած սկզբունքներին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, թե ընդհանուր առմամբ առաջարկությունները «չեն բացառում մեր դիրքորոշումը պաշտպանելու հնարավորությունը»: Ի դեպ, Մ. Բրայզան երեկ հայտարարել է, թե ինքն առաջին անգամ էր լսում ԼՂՀ իշխանությունների տեսակետը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ստեփան Դեմիրճյանը՝ երկու անգամ լինելով ՀՀ նախագահի թեկնածու, միայն վերջերս է իր առաջին այցը կատարել ԼՂՀ, ապա նորանշանակ պարոն Մեթյուն ուղղակի ռեկորդ է սահմանել այս հարցում: