«Գազպրոմը» հետաքրքրված է

02/08/2006

Մեր տեղեկություններով` «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում է գնել Վանաձորի «Պրոմեթեյ-Քիմպրոմ» բաժնետիրական ընկերությունը: Նշենք, որ դեռեւս 2005թ. «Պրոմեթեյ-Քիմպրոմ»-ի պարտքը կազմել է մոտ 100 մլն դրամ: Թե որքան է կազմում այդ ընկերության պարտքն այսօր` հայտնի չէ: Ի դեպ, «Պրոմեթեյ-Քիմպրոմը» «Նաիրիտից» հետո 2-րդ մեծ գործարանն է ՀՀ-ում: Վերագործարկման դեպքում այն կարող է ապահովել մոտ 3000 աշխատատեղ: Նշենք նաեւ, որ գործարանը վճարել է աշխատանքից հեռացված աշխատակիցներից միայն մի քանիսի աշխատավարձերը: