«Այլ երկրներ արտահանվող, այսպես կոչված, «վրացական գինու» 10 շշերից 9-ը կեղծ է»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատասխանատու Էմանուել Հայդիերը: Կազմակերպության տարածած զեկույցում նշված է, որ «արտահանվող գինին, որը Վրաստանի եկամուտների մի զգալի մասն է ապահովում, գրեթե ամբողջովին կեղծված է»: Անցած տարի Վրաստանը 80 միլիոն դոլար է ստացել գինու արտահանումից: ՄԱԿ-ի զեկույցը տարածվել է այն բանից հետո, երբ միջազգային փորձագետները եզրակացրել են, որ «վրացական գինի» կոչվածը հիմնականում կազմված է սպիրտից, ներկող եւ քիմիական նյութերից: