«Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ, քանի որ դրա համար ոչ մի պատճառ չկա: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է հրաժարական տամ, ի՞նչ է, ես վա՞տ եմ աշխատել: Եթե ես վատ եմ աշխատել, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, պետք է ինքը համապատասխան որոշում կայացնի»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր հրաժարականի անհրաժեշտության մասին որոշ քաղաքական գործիչների արած հայտարարությունները: