Երեկ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 21-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու համար Մոսկվա կատարելիք այցը չի կայանա, քանի որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ չէ: Մամուլի ծառայությունից նաեւ տեղեկացրել են, որ բժշկի ախտորոշմամբ` Ռոբերտ Քոչարյանի մոտ առկա է շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդություն:
Ի դեպ, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին չի մասնակցելու նաեւ Միխայիլ Սահակաշվիլին, քանի որ նա նոր կառավարություն է ձեւավորում եւ ժամանակ չունի նման հարցեր քննարկելու համար Մոսկվա հասնելու:
Փաստորեն, ոչ հայերը, ոչ էլ վրացիները չեն կարող մասնակից լինել այն քննարկումներին, որը կոչվում էր՝ «Իրավիճակն աշխարհում եւ մասնավորապես ԱՊՀ տարածաշրջանում»: Գագաթաժողովում հենց այս թեմաներն էին քննարկվելու, որից մենք նորից դուրս մնացինք: