Հրկիզումների հարցը հասավ Բրյուսել

23/07/2006

Երեկ ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ասել է, թե ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրկիզումների հարցը կքննարկվի ԵՄ Բրյուսելի կենտրոնակայանում: Մամեդյարովն ասել է, թե հրկիզումներն աղետ են ամբողջ տարածաշրջանի համար, եւ որ հայկական կողմից հրկիզումներն Ադրբեջանի օգնությամբ կանխելու հնարավորություն ստեղծելով` փոխադարձ վստահություն կհաստատվի կողմերի միջեւ: