ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարություններին հաջորդած քաղաքական գործիչների մեկնաբանություններին, երեկ ասել է. «Անհասկանալի է, որ ՀՀ-ում հայտնվել են քաղաքական գործիչներ, որոնք Մեթյու Բրայզայի հայտարարությունն այնպես են մեկնաբանել, որ ստացվել է, որ իրենք ավելի շատ են Մեթյու, քան թե ինքը՝ Բրայզան»: Նաեւ հավելել է, թե «Սթրաթֆոր» կենտրոնի կանխատեսմամբ՝ հակամարտության շուրջ «կշարունակվեն փոխհրաձգություններ, որոշակի ռազմական մինի-թատերաբեմեր, սակայն ո՛չ պատերազմի վերսկսման վտանգ, ո՛չ էլ խնդրի լուծում այս տարի չի ակնկալվում»: