Միտինգ են անելու

23/07/2006

«ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկված տարբերակն ընդհանուր առմամբ մեզ համար ընդունելի չէ, քանի որ կա տարածքների զիջում, ինքնորոշման իրավունքը չի ամրագրված այնքանով, ինչքանով պետք է: Բայց քանի որ Ադրբեջանն արդեն չի ընդունում այն, մենք ոչինչ չենք ասում»,- մեր հարցին ի պատասխան` երեկ հայտարարել է ՀՅԴ-ական Կիրո Մանոյանը: Իսկ եթե Ալիեւը ստորագրի համաձայնագրի տակ, ու Ռ. Քոչարյանը ետ վերադարձնի տարածքները, ապա ընկեր Կիրոն սպառնաց ճնշում «բանեցնել նախագահի վրա»: Այդ ճնշումները, ըստ Մանոյանի, դրսեւորվելու են նաեւ միտինգների տեսքով: