Դիմել են Ջ. Էվանսին

23/07/2006

Երեկ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հուլիսի վերջին նրա Հայաստան կատարելիք այցելության շրջանակում հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Հանդիպման ժամանակ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի անդամ կազմակերպությունները ցանկանում են պարոն Բրայզայի հետ քննարկել նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականներին առնչվող հարցեր եւ նրան փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ուղերձ: