Ուկրաինան` միջնո՞րդ

21/07/2006

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուկրաինան պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ հանդիսանալ եւ իր երկրի տարածքը տրամադրել 2 երկրների նախագահների խաղաղ բանակցությունների համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Բորիս Տարասյուկն իր հայաստանցի գործընկեր Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: